Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Այնուամենայնիվ, համաներվեց

Այնուամենայնիվ, համաներվեց
15.10.2013 | 00:20

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը երեկ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց։ «Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին»,- արդեն դրսում հայտարարեց Տիգրանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ շարունակելու է ակտիվ պայքարը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է համաներումից։ «Ես պաշտոնապես հրաժարվում եմ ամնիստիայից, բայց ինչո՞ւ չեք կիրառում օրենքը, ժամ երկար պահեք, հա՞։ Ինչո՞ւ ձեր կուսակցության պահանջը չեք կատարում։ Ես թույլ չեմ տալիս, որ իմ նկատմամբ ամնիստիա կիրառվի։ Ես ազատ կարձակվեմ արդարությամբ, որը կհաստատվի այս դատարանում»,- ասել էր Տիգրան Առաքելյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ